Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, ֆուտբոլիստը ցանկանում է աշխատավարձի բարձրացում, սակայն մյունխենյան գրանդը չի նախատեսում բավարարել վերջինիս ֆինանսական պահանջները։
Ներկայումս 26-ամյա պաշտպանը «Բավարիայում» ստանում է տարեկան ութ միլիոն եվրո աշխատավարձ, սակայն վերջինս ակումբից պահանջում է երկու միլիոն եվրոյով ավելին։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը գերմանական գրանդի կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































