ԲԿՄԱ-ի հետ խաղում Ջոնել Դեսիրեն հեթ-տրիկ ձևակերպեց՝ օգնելով թիմին խոշոր հաշվով հաղթանակ տոնել։ Խաղից հետո ֆուտբոլիստը ակումբի մամուլի ծառայության հետ կիսվել է իր տպավորություններով․
«Ես իսկապես շատ ուրախ եմ թիմի համար, այսօր մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք։ Այսպիսի արդյունքի հասնելու մեր ուղին մի փոքր երկար էր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմին՝ մարզումների և հանդիպումների ժամանակ ցուցաբերած ամենօրյա աջակցության համար։ Ես դժվար ժամանակներ եմ ունեցել՝ կապված վնասվածքիս հետ, որն ազդել է իմ ունակությունների վրա: Այնպես որ, ես շատ ուրախ եմ, այսօր երեք գոլ խփեցի, կշարունակեմ քրտնաջան աշխատել ավելի լավ հանդես գալու համար։
Առջևում գավաթային հանդիպումն է «Ալաշկերտի» հետ, մենք շատ ենք աշխատում մարզումների ժամանակ, այս անգամ էլ գիտեինք, որ բարդ ու կարևոր է լինելու մեզ համար։ Մենք պետք է անպայման հաղթենք հաջորդ խաղումերում նույնպես»։