Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է հեռանալ Մյունխենի «Բավարիայից», հայտնում է Fichajes-ը։
Լեհ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, և ինքը՝ ֆուտբոլիստը, պատրաստ է ուժերը փորձել նոր առաջնությունում։
Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք 2022 թվականի ամռանը տրանսֆերային շուկայում հարձակվող կփնտրեն։
Լևանդովսկին այս մրցաշրջանում «Բավարիայի» և Լեհաստանի կազմում անցկացրել է 23 խաղ բոլոր մրցաշարերում՝ դառնալով 28 գոլի հեղինակ։
























































