ԱԱ-2022-ի որակավորման փուլի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Գերմանիայի ընտրանուն ու 1-4 հաշվով պարտություն կրեց։
Խաղից հետո Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարծիք է հայտնել իր հավաքականի խաղի մասին։
«Մենք հաղթեցինք 4-1 հաշվով և հասանք մեր նպատակին։ Ամեն ինչ փայլուն չէր, բայց այն, թե ինչպես ենք մենք փորձում ֆուտբոլ խաղալ, հիանալի է:
Մենք բարձր պաշտպանություն էինք կառուցել, իսկ երկրորդ խաղակեսում հնարավորություններ տվեցինք մրցակցին գրոհելու, բայց դա նորմալ է։ Մենք գիտենք, որ ասպեկտներում պետք է թիմի խաղը բարելավել։
Ես գոհ եմ թիմից. մենք միասին յոթ խաղ ենք հաղթել, ուստի կարող եմ միայն շնորհավորել նրանց: Որպես մարզիչ հիանալի է տեսնել, թե ինչպես է թիմը հաճույք ստանում խաղից»,- մեջբերում է Ֆլիկին Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
























































