«Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը կարող է զրկվել իր աշխատավարձի մի մասից։ Այս մասին հայտնում է Bild-ը։
«Բավարիան» օրենքով իրավունք ունի ֆուտբոլիստին չվճարել նրա ինքնամեկուսացման ընթացքում։ Եթե խոսքը 7-օրյա կարանտինի մասին է, ապա ֆուտբոլիստը կարող է 384 հազար եվրո կորցնել։ Մարզիկն ինքնամեկուսացվել է, քանի որ նա պատվաստված չէ։ Ջոշուան բացատրել է, որ ցանկանում է մանրակրկտորեն ուսումնասիրել պատվաստման հետևանքներն ու նոր միայն որոշում կայացնել պատվաստվելու կամ չպատվաստվելու վերաբերյալ։
Վերջերս գերմանական ֆուտբոլային միությունը հայտնել էր, որ ֆուտբոլիստը, որի անունը չի հաղորդվում, Covid-19-ի դրական թեստ է հանձնել և ինքնամեկուսացել է։ Բայց նրա մոտ հիվանդության ախտանշաններ ի հայտ չեն եկել ու նա պատվաստված է։ Գերմանիայի հավաքականի ևս 4 ֆուտբոլիստ՝ Կարիմ Ադեյեմին, Ջամալ Մուսիալան, Սերժ Գնաբրին և Ջոշուա Կիմիխը, ևս ինքնամեկուսացել են՝ թեև թեստի բացասական պատասխաններ ունեին, բայց շփվել էին կորոնավիրուսով վարակված խաղացողի հետ։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երևանում կընդունի Գերմանիայի ընտրանուն։
























































