Գերմանիայի հավաքականի հինգ ֆուտբոլիստներ կարանտինի են ենթարկվել թիմի խաղացողներից մեկի՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով, հայտնում է մամուլի ծառայությունը։
Վարակված ֆուտբոլիստի անունը չի նշվում։ Bild-ի տեղեկություններով՝ պաշտպան Նիկլաս Սյուլեն է վարակվելկորոնավիրուսով։
8 տուրից հետո գերմանացիները վաստակած 21 միավորով J խմբում առաջին տեղում են՝ արդեն ապահովելով Աշխարհի առաջնության ուղեգիր։
Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը նոյեմբերի 11-ին սեփական հարկի տակ կխաղա Լիխտենշտեյնի հետ, իսկ նոյեմբերի 14-ին արտագնա կհանդիպում կանցկացնի Հայաստանի հետ։