Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անգամ անցկացնելու հնարավորության մասին։
Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը, ով ներկայումս զբաղեցնում է ՖԻՖԱ-ի զարգացման բաժնի տնօրենի պաշտոնը, այս գաղափարը քննարկում է ազգային հավաքականների մարզիչների հետ։
«Աշխարհի առաջնությունը երկու տարին մե՞կ: Ես կտրականապես դեմ եմ դրան։ Երկու տարին մեկ անցկացվող աշխարհի առաջնությունը լուրջ փորձություն է լինելու ողջ մարզաշխարհի համար։ Մյուս մարզաձևերը նույնպես ուշադրության կարիք ունեն։
Առաջին հերթին, դուք չեք կարող դա պարզապես պարտադրել խաղացողներին, մենք պետք է կենտրոնանանք խաղացողների և նրանց առողջության վրա»,- մեջբերում է Ֆլիկին Bayern & Germany-ը:























































