«ՌԲ Լայպցիգը» Բունդեսլիգայի 11-րդ տուրի խաղում հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։ Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով։
Հաղթողների կազմում գոլերի հեղինակ դարձան Քրիստոֆեր Նկունկուն և Յուսուֆ Պոուլսենը։ Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Մարկո Ռոյսը։ «Բորուսիան» ընդհատեց առաջնությունում չորս անընդմեջ հաղթանակների շարաքը։ Ակումբը 24 միավորով Բունդեսլիգայի 2-րդ տեղում է և առաջատար Մյունխենի «Բավարիային» զիջում է 4 միավոր։ «Լայպցիգը» 18 միավորով 5-րդ տեղում է։
























































