Նոյեմբերի 4-ի գիշերը (Երևանի ժամանակով) կայացել է NBA-ի կանոնավոր առաջնության Բրուքլին Նեթս — Ատլանտա Հոքս հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց Նեթսի հաղթանակով՝ 117:108 հաշվով։
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը 32 միավորով Քևին Դյուրանտն էր։ Ջո Հարիսը ևս 18 միավոր է վաստակել։ Ջեյմս Հարդենի ակտիվում դաբլ-դաբլ է՝ 16 միավոր, 11 փոխանցում։ Ատլանտայի կազմում ամենաշատը վաստակել է Դենանդրե Հանթերը՝ 26 միավոր: Դաբլ-դաբլ են գրանցել Թրեյ Յանգը (21 միավոր և 10 փոխանցում), Քլինթ Կապելան (13 միավոր և 16 անդրադարձ) և Ջոն Քոլինզը (13 միավոր և 12 անդրադարձ):
Այլ արդյունքներ
Մինեսոտա — Կլիպերս — 115։126
Մեմֆիս — Դենվեր — 108:106
Սան Անտոնիո — Դալլաս — 108։109
Գոլդեն Սթեյթ — Շարլոտ — 114:92
Սակրամենտո — Նյու Օրլեան — 112:99
Ֆիլադելֆիա — Չիկագո — 103:98
Վաշինգտոն – Տորոնտո – 100:109
Ինդիանա — Նյու Յորք — 111:98
Քլիվլենդ — Պորտլենդ — 107:104
Օրլանդո — Բոստոն -79:92