Ավստրիայի գավաթի «Լինց»-«Հարթբերգ» հանդիպման ժամանակ քիչ էր մնում ողբերգություն տեղի ունենար, հայտնում է Blauweiss-linz-ը։
Խաղի ընթացքում Գանայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Դվամենան կորցրել է գիտակցությունը։ Նա սրտի կաթված է ստացել։
26-ամյա ֆուտբոլիստին փրկել է 2020 թվականին ներդրված դեֆիբրիլյատորը, որն աշխատել է ժամանակին և թույլ է տվել բժիշկներին արագ կայունացնել նրա վիճակը։
«Լինցի» խաղացողը վաղուց է տեղյակ եղել սրտի հետ կապված խնդիրների մասին։ Այդ պատճառով 2017 թվականին Դվամենայի տեղափոխությունը «Բրայթոն» խափանվեց, իսկ 2019 թվականի հոկտեմբերին նա ստիպված եղավ ընդհանրապես ժամանակավորապես ընդհատել կարիերան։























































