«Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը կկարողանա մասնակցել Ղազախստանի գավաթի եզրափակչին, եթե մայրաքաղաքային ակումբն անցնի «Կայրաթին», հայտնում է Meta-ratings.kz-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մեկ ամսով որակազրկվել էր «Կայրաթի» դեմ ՂՊԼ-ի 25-րդ տուրի խաղից հետո։ Մանրամասներն՝ այստեղ։ Նրա որակազրկման ժամկետը սկսվում է հոկտեմբերի 25-ից։
Երկրի գավաթի խաղարկության եզրափակիչը կանցկացվի նոյեմբերի 28-ին։ Այդ ժամանակ ավարտված կլինի որակազրկման ժամկետը և Բարսեղյանը կկարողանա օգնել իր թիմին եզրափակիչ խաղում։
«Աստանայի» կիսաեզրափակիչ հանդիպումները «Կայրաթի» հետ կկայանան նոյեմբերի 7-ին և 20-ին ։