«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը Ա Սերիայի հերթական տուրում «Սասուոլոյից» կրած պարտությունից հետո (1-2) բավականին զայրացած տեսք է ունեցել։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Նեդվեդը լքում տրիբունան՝ էմոցիոնալ ինչ-որ բան արտահայտելով։ Նեդվեդը նույնիսկ բղավել է ակումբի նախագահ Անդրեա Անյելիի վրա։
«Սասուոլոյից» կրած պարտությունը երրորդն էր «Յուվենտուսի» համար այս մրցաշրջանում։ Թուրինցիները առաջատար «Միլանից» հետ են մնում 13 միավորով և 7-րդն են Ա Սերիայում:
Հաջորդ հանդիպումը «Յուվենտուսը» կանցկացնի հոկտեմբերի 30-ին՝ «Վերոնայի» հետ արտագնա խաղում:
























































