Սոլիգորսկի «Շախտյորը» ժամանակից շուտ դարձավ Բելառուսի չեմպիոն՝ 15-րդ տուրի հետաձգված խաղում հաղթելով «Գոմելին» (3-2):
Անցկացրած 26 հանդիպումներում «հանքափորները» վաստակեցին 68 միավոր և անհասանելի դարձան իրենց մրցակիցների համար։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ԲԱՏԷ-ն ունի 58 միավոր։ Երրորդ տեղում Մինսկի «Դինամոն» է (57):
«Շախտյորն» իր պատմության մեջ երրորդ անգամ և երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց չեմպիոնը տիտղոսը: Ավելի վաղ ակումբը հաղթել էր 2005 և 2020 թվականներին։























































