Գերմանիայի Գավաթի խաղարկության երկրորդ փուլում Մյունխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել է «Բավարիային» և 5-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել՝ մյունխենցիներին դուրս թողնելով պայքարից:
Մյունխենգլադբախը ներկայացնող ակումբի կազմում գոլեր են հեղինակել Կլաուդիո Կոնեն, իսկ Ռամի Բենսեբաինին և Բրիլ Էմբոլոն դուբլեր են ձևակերպել:
Ի դեպ,Գերմանիայի Գավաթի խաղարկությունում «Բորուսիան» առաջին անգամ հաղթեց «Բավարիային»:
Նախորդ մրցաշրջանում «Բավարիան» դարձյալ Գերմանիայի Գավաթի երկրորդ փուլից էր դուրս մնացել պայքարից՝ պարտվելով «Հոլշտայն Քիլին» (2-2, 11մ.՝ 5-6):
























































