VBET ՀՊԼ 11-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունել էր «Արարատ-Արմենիային» ու 2-3 հաշվով պարտություն կրեց։
Խաղի 11-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին և գնդակին մոտեցած Մաիլսոն Լիման այն ուղարկեց ուղիղ դարպասը։ 28-րդ րոպեին ԲԿՄԱ-ին հաջողվեց հավասարեցնել հաշիվը․ աչքի ընկավ Մարտին Գրիգորյանը։
Երկրորդ կեսի սկբնամասում՝ 59-րդ րոպեին, Միքայել Միրզոյանն արդեն առաջ մղեց ԲԿՄԱ-ին, բայց ընդամենը 3 րոպե անց Յուսուֆ Օտուբանջոն հավասարեցրեց հաշիվը, իսկ արդեն 76-րդ րոպեին դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ բերելով «Արարատ-Արմենիային»։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» արդեն 31 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ ԲԿՄԱ-ն 3 միավորով 10-րդ տեղում է։