Լա լիգայի 11-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվել էր «Վիլյառեալին»։ Խաղն ավարտվեց 3-3 հաշվով, սակայն մինչև 80-րդ րոպեն տանտերերը պարտվում էին 1-3 հաշվով։
Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Լոզանոն։ Առաջին կեսի ավարտից երկու րոպե առաջ Տոռեսը հավասարեցրեց հաշիվը, սակայն ավելացված ժամանակի առաջին րոպեին Լոզանոն կրկին առաջ մղեց «Կադիսին»։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 52-րդ րոպեին, Լոզանոն նաև 3-րդ գոլը խփեց այս խաղում։ 80-րդ րոպեին աչքի ընկավ Դիան՝ հաշիվը դարձնելով 2-3:
Տանտերերին պարտությունից փրկեց Դանժուման՝ մրցակցի դարպասը գրավելով խաղի հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին Հարոյանը դեղին քարտ ստացավ։
























































