«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 5-0 հաշվով հաղթանակի մասին:
«Հիանալի է «Օլդ Թրաֆորդում» 5-0 հաշվով հաղթելը: Մենք գիտեինք, որ մեզ համար դժվար կլինի, եթե չխաղանք սեփական ֆուտբոլը:
Մենք գիտենք, թե ինչ է անհրաժեշտ Պրեմիեր լիգան հաղթելու համար, մենք դա արդեն արել ենք 2 տարի առաջ։
Մենք պետք է հաղթենք Պրեմիեր լիգան, հուսով եմ, որ հաջողության կհասնենք»,- մեջբերում է եգիպտացուն BBC Sport-ը:
ԱՊԼ-ի հաջորդ տուրում «Լիվերպուլը» հոկտեմբերի 30-ին սեփական հարկի տակ կընդունի «Բրայթոնին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 1,25 գործակցով, ոչ ոքին՝ 6,30 իսկ «Բրայթոնի» հաղթանակը՝ 11,00։
























































