Դանիայի Սուպերլիգայի 13-րդ տուրում «Սիլկեբորգը» հյուրընկալել էր «Օդենսեին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Տանտերերի կազմում Յորգենսենի խփած գնդակին հյուրերը հանդիպման ավելացված 6-րդ րոպեին կարողացան խուսափել պարտությունից Ֆենգերի խփած գոլի շնորհիվ։
«Սիլկեբորգի» կազմում խաղի մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անդրե Չալըշըրը՝ ամբողջական հանդիպում անցկացնելով։
«Սիլկեբորգը» Դանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է՝ վաստակած 19 միավորով։























































