Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության նախավերջին՝ 25-րդ տուրի խաղում Ալմաթիի «Կայրաթը» հաղթել է «Աստանային»։
Ալմաթիում կայացած հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով։ Միակ գոլը 9-րդ րոպեին խփեց Նեբոյշա Կոսովիչը։ Տանտերերի և հյուրերի կազմում ամբողջական հանդիպում են անցկացրել համապատասխանաբար Կամո Հովհաննիսյանն ու Տիգրան Բարսեղյանը։
Նշենք, որ առաջին խաղակեսի 42-րդ րոպեին «Աստանայի» ֆուտբոլիստները, ի նշան բողոքի, լքել են խաղադաշտը, սակայն մի քանի րոպե անց վերադարձել են։
«Կայրաթը», որն այս հանդիպումից առաջ արդեն դարձել էր բրոնզե մեդալակիր, վաստակեց 50 միավոր: «Աստանան» ունի 56 միավոր, սակայն թիմը նահանջել է երկրորդ տեղ և թույլ է տվել առաջ անցնել «Տոբոլին», որն այժմ ունի 58 միավոր․ զուգահեռաբար ընթացող խաղում «Տոբոլը» 4-1 հաշվով հաղթել է «Շախտյորին»: