ԿԼ խմբային փուլի «Ալաշկերտ«-ԼԱՍԿ հանդիպմանը գլխավոր մարզչի հետ ներկայացավ մեր թիմի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը․
ՀՊԼ-ում ԹԻՄԻ ՈՉ ՀԱՋՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Կարծում եմ՝ մեր խնդիրը հոգեբանական է, քանի որ սկզբում շեշտը դրված էր ԵԼ, ապա ԿԼ-ի վրա։ Լավ ֆուտբոլիստներ ունենք, լավ ներուժ, կարծում եմ՝ աստիճանաբար կշտկենք իրավիճակը։
ԿՈՆՖԵՐԵՆՑԻԱՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՄԱՍԻՆ
Հիմա շատ դժվար է ասել խմբից դուրս կգանք, թե ոչ, քանի որ 4 խաղ դեռ ունենք, տեսականորեն շանսեր ունենք։
ԼԱՍԿ-ի ՄԱՍԻՆ
Շատ լավ թիմ է, շատ լավ ֆուտբոլ է խաղում, առանձին ֆուտբոլիստների չենք ուսումնասիրել։
ԹԻՄՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ
Ճիշտ եք, Էմբալոյի ու Գլիշիչի մասնակցությամբ դրվագը իրոք տգեղ էր, բայց դրանից հետո հենց հանդերձարանում ամեն ինչ հարթվեց, բարձր տրամադրությամբ ենք մոտենում խաղին։