ՀՊԼ 9-րդ տուրի՝ «Փյունիկ»-«Ալաշկերտ» խաղում զավեշտալի միջադեպ է գրանցվել. առաջին կեսի վերջնամասում «Ալաշկերտը» տուգանային իրացնելու իրավունք է ստացել,իսկ թիմի ֆուտբոլիստներ Ժոզե Էմբալոն ու Ալեքսանդր Գլիշիչը վիճել են՝ ով պետք է այն իրացնի: Ֆուտբոլիստներն անգամ հարվածել են իրար: Գլիշիչն արդյունքում զգուշացվել է դեղին քարտով, իսկ տուգանայինն իրացրել է Էմբալոն: