Եվրոպական Սուպերլիգայի ղեկավարները մշակել են մրցաշարի նոր ձևաչափը: Ըստ Wirtschaftswoche-ի ՝ Սուպերլիգան հրաժարվել է մրցաշարի մշտական անդամների հայեցակարգից և բաց կլինի եվրոպական ակումբների համար:
Մրցաշարը դիտվում է որպես Չեմպիոնների լիգայի այլընտրանք և ներկայումս աջակցում են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը»:
Սուպերլիգայի նոր ձևաչափը կհաստատվի, երբ Եվրոպական դատարանը ՈՒԵՖԱ-ի գործով որոշում կայացնի՝ մրցակցության մասին օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ:
Նշվում է, որ այժմ առաջնությունը կբաժանվի երկու լիգայի և կունենա երկու դիվիզիոն․ բարձր և ցածր` յուրաքանչյուրը 20 թիմով: