NBA-ի նոր մրցաշրջանի բացման խաղում «Միլուոկի Բաքսը» ջախջախիչ հաղթանակ տարավ «Բրուքլին Նեթսի» նկատմամբ՝ 127: 104 հաշվով:
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Յանիս Ադետոկունբոն էր․ նա իր ակտիվում ունի 32 միավոր: Քրիս Միդլթոնը եւ Փեթ Կոննատոնը վաստակել են 20-ական միավոր: Պարտվողների կազմում Քևին Դյուրանտը ևս վաստակեց 32 միավոր, Ջեյմս Հարդենը վաստակեց 20 միավոր։