ՄՅՈՒ-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։
Ինչպես տեղեկացնում է todofichajes-ը՝ 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»։ Խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 մլն եվրո։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ։
Գործարքը կարող է կայանալ արդեն առաջիկա ձմռանը։
























































