«Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հակոբ Հակոբյանն ամուսնացել է։ Ֆուտբոլիստի ու իր սիրելիի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին։ Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Ակումբի ամբողջ անձնակազմը շնորհավորում է թիմի ավագին ու իր ընտրյալին՝ Լիդային պսակադրության կապակցությամբ և մաղթում անսահման երջանկություն ու ներդաշնակություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
ArmSport-ի խմբագրակազմը միանում է շնորհավորանքներին՝ Հակոբին և իր ընտրյալին մաղթելով երջանկություն։