Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը հայտնվել է «Ֆլամենգոյի» հետաքրքրությունների շրջանակում, հայտնում է Todofichajes-ը։
Կողմերը կարող են պայմանագիր կնքել առաջիկա ձմռանը: 38-ամյա բրազիլացու վերջին ակումբը «Սան Պաուլուն» էր:
Նշվում է, որ վերջերս «Ֆլամենգո» տեսափոխված Դավիդ Լուիսն ու Ֆիլիպե Լուիսն արդեն փորձում են համոզել Ալվեսին տեղափոխվել իրենց թիմ:
Նշենք, որ վերջերս Ալվեշն իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային», սակայն, ամենայն հավանականությամբ, կատալոնական ակումբը պայմանագիր չի առաջարկի փորձառու ֆուտբոլիստին։























































