Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 24-րդ տուրում «Ժետիսուն» սեփական հարկի պարտվեց Վարդան Մինասյանի «Տարազին»։
Հանդիպումը կայացավ Տալդիկորգանում և ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի: «Տարազի» կազմում աչքի ընկան Նենադ Ադամովիչը (67-րդ րոպե) և Թիմուր Դոսմագամբետովը (90+2): Տանտերերի կազմում աչքի ընակվ Դիաս Կալիբաևը (86-րդ):
Այս խաղից հետո «Ժետիսուն» 12 միավորով մնաց վերջին տեղում․ թիմն արդեն դուրս է մնացել ՂՊԼ-ի հաջորդ մրցաշրջանի խաղարկությունից: «Տարազն» այժմ 29 միավորով իններորդ տեղում է:























































