«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը հայտնվել է «Բարսելոնայի» դիտակետում, հայտնում է The Sun-ը:
Ընթացիկ ֆինանսական ճգնաժամի պայմաններում կատալոնական ակումբը նպատակ ունի ոչ թանկարժեք ֆուտբոլիստներ ձեռք բերել, իսկ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ձգտում է ընդլայնել իր ռեսուրսները կիսապաշտպանության կենտրոնում:
Աղբյուրի համաձայն, Մատիչի տրանսֆերը կարող է հասանելի լինել մոտ 12 միլիոն եվրոյի դիմաց։
Գործարքն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ ամառ:
























































