Այս ամառ բավականին թույլ տրանսֆերային արշավից հետո «Լիվերպուլի» ղեկավարությունը մտադիր է երկրպագուներին գոհացնել ձմեռային տրանսֆերներով:
Ինչպես հաղորդում է El Nacional-ը, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտնվել է անգլիական գրանդի դիտակետում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրություն է ցուցաբերում փորձառու գերմանացու նկատմամբ: «Լիվերպուլի» ներկայացուցիչներն արդեն ուղևորվել են Մադրիդ՝ տրանսֆերի հնարավոր տարբերակները քննարկելու համար:
Ըստ աղբյուրի՝ Արքայական ակումբը պատրաստ է բաց թողնել Կրոսին, սակայն ֆուտբոլիստի համար կպահանջի մոտ 25 միլիոն եվրո:
























































