Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին պատասխանել է այն հարցին, թե արդյոք, իր կարծիքով, միջազգային խաղերով պայմանավորված դադարները բացասաբար են անդրադառնում ներքին առաջնությունների վրա:
«Ես կասեի` այո: Սա հատկապես վերաբերում է այն թիմերին, որոնց հայտացուցակում շատ հարավամերիկացիներ կան: Ո՞վ է մեղավոր դրա համար: Կոնֆեդերացիաները, որոնք չցանկացան փոխել աշխարհի առաջնության ընտրական ձևաչաձը:
Երբ ես մարզիչ էի, ուրբաթ օրը եկան հարավամերիկացիները, և ես պետք է գնահատեի նրանց մարզավիճակը: Այն ժամանակ մեծ ակումբներում կաին նման 8-9 խաղացողներ: Սա նշանակում էր, որ այդ օրը չէիք կարող աշխատել: Հինգշաբթի եվրոպացիներն էին եկել երկու խաղից հետո:
Շաբաթ առավոտյան, եթե ձեր բախտը բերի, կարող եք փորձել աշխատել թիմի հետ: Դուք ունեք մեկ ժամ նրանց մարզելու համար, ոչ ավելին: Ներկայումս նրանք, ովքեր ժամանում են շաբաթ առավոտյան, շատ քիչ է հնարավորությունը, որ կխաղան կիրակի օրը», — մեջբերում է Լիպիին Football Italia-ն:























































