«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով այժմ ՖԻՖԱ-ի զարգացման գծով տնօրենն է, կարծում է, որ մինչև 2022 թվականի Աշխարհի առաջնությունը անհրաժեշտ է արագացնել հանդիպումների ժամանակ «խաղից դուրս վիճակների» վերաբերյալ որոշումների կայացումը: Այդ նպատակով պետք է ներդրվի «խաղից դուրս վիճակների» հայտնաբերման ավտոմատ տեխնոլոգիա:
«Մենք պետք է շարունակենք առաջադիմել որոշումների կայացման արագության հարցում, հատկապես՝ «խաղից դուրս վիճակների» հետ կապված: 2022 թվականին, Աշխարհի առաջնությունում, հնարավոր կլինի շատ արագ որոշումներ կայացնել այս հարցում:
Մեծ է հավանականությունը, որ «խաղից դուրս վիճակի» որոշումը ավտոմատացված կլինի 2022 թվականի Աշխարհի առաջնությունում:
Ես պարտավոր եմ գաղտնի պահել այս տեղեկատվությունը, բայց սա կլինի հաջորդ խոշոր ձեռքբերումը մրցավարության բնագավառում», — Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը: