ԱԱ-2022-ի ընտրական փուլի 8-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականն ընդունել էր Լյուքսեմբուրգի ընտրանուն ու 5 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Առաջին 13 րոպեի ընթացքում դուբլ ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ իրացնելով երկու 11-մետրանոց։ 18-րդ րոպեին աչքի ընկավ Բրունու Ֆերնանդեշը։
Երկրորդ կեսի միջնամասում՝ 69-րդ րոպեին, Պալինյան հաշիվը դարձրեց 4-0։ Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Ռոնալդուն ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը։
Միաժամանակ ընթացող մյուս խաղում Անգլիայն հյուրընկալել էր Հունգարիային։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
24-րդ րոպեին անգլիացիների դարպասին 11-մետրանոց նշանակվեց, որն անվրեպ իրացրեց Շալաին։ 37-րդ րոպեին Ստոունզը կարողացավ հավասարեցնել հաշիվը, բայց ավելին անել թիմերին չհաջողվեց։
Օրվա մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
Ալբանիա-Լեհաստան՝ 0-1
Բուլղարիա-Հյուսիսային Իռլանդիա՝ 2-1
Դանիա-Ավստրիա՝ 1-0. Դանիայի հավաքականը ժամանակից շուտ իր տեղն ապահովեց աշխարհի առաջնությունում
Ֆարերյան կղզիներ-Շոտլանդիա՝ 0-1
Իսրայել-Մոլդովա՝ 2-1
Կոսովո-Վրաստան՝ 1-2
Լիտվա-Շվեյցարիա՝ 0-4
Սան Մարինո-Անդորրա՝ 0-3
Սերբիա-Ադրբեջան՝ 3-1
Շվեդիա-Հունաստան՝ 2-0
Ուկրաինա-Բոսնիա և Հերցեգովինա՝ 1-1