Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԱԱ-2022-ի 8-րդ տուրի Լյուքսեմբուրգի դեմ խաղի առաջին 13 րոպեում դուբլի հեղինակ է դարձել՝ իրացնելով երկու 11-մետրանոց հարված։
Պորտուգալիայի հավաքականում անցկացրած 182 խաղում Ռոնալդուն խփել է 114 գոլ ու դարձել 41 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ազգային թիմի կազմում նրան հաջողվել է նվաճել Եվրոպայի չեմպիոնությունը 2016 թվականին, Եվրո-2012-ին բրոնզե մեդալն ու արծաթը՝ Եվրո-2004-ին։ Նա 2019-ին նաև հաղթել է Ազգերի լիգան։