Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն չի կարողացել ներկա գտնվել ազգային առաջնության Սանթոս-Գրեմիո հանդիպմանը:
Երկրի ղեկավարին թույլ չեն տվել մտնել մարզադաշտ, քանի որ նա պատվաստաված չի եղել COVID-19-ի դեմ։
«Ինչու՞ է ինձ պետք պատվաստման վկայականը: Ես պարզապես ուզում էի դիտել «Սանթոսի» հանդիպումը, և նրանք ինձ հարցնում են՝ պատվաստվա՞ծ եմ: Ինչո՞ւ․․․ Ես ավելի շատ հակամարմիններ ունեմ, քան պատվաստվածները», — մեջբերում է նախագահին Goal-ը:
Նշենք, որ Բոլսոնարոն բազմիցս դեմ է եղել պատվաստումներին և ինքնամեկուսացմանը: