Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Միկել Օյարսաբալն իր տեսակետն է հայտնել Ազգերի լիգայի եզրափակիչ խաղում Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի գոլի վերաբերյալ (1-2):
«Բոլոր նրանք, ովքեր ֆուտբոլ են խաղում, հասկանում են, որ սա խաղից դուրս վիճակ է: Այս կանոնը գրողը ֆուտբոլ չի խաղացել և չգիտի, թե ինչ է կատարվում խաղադաշտում:
Մրցավարը համարեց, որ Էրիկ Գարսիան դիպավ գնդակին: Այդպիսի դրվագ ինձ հետ էլ է եղել նախկինում: Այս կանոնը պետք է փոխվի», — մեջբերում է Օյարսաբալին Marca-ն: