Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գոլ խփեց 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Ուրուգվայի դեմ խաղում (3-0):
Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերում Մեսսիի համար այս գնդակը 27-րդն է. հարձակվողն այս ցուցանիշով 5-րդն է` հավասարվելով Ռոբերտ Լեւանդովսկուն (Լեհաստան) և Կազույոշի Միուրային (Ճապոնիա):
Ռեկորդակիրը գբատեմալացի Կառլոս Ռուիսն է՝ 39 գոլ:
Լավագույն քառյակում են նաև Ալի Դեային (Իրան, 35 գոլ), Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, 33) և Քարիմ Բահերին (Իրան, 28):