Հոկտեմբերի 9-ին մեկնարկել է Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 2021/2022 մրցաշրջանի խաղարկությունը, հայտնում է ՀՖՖ-ն:
Առաջնությանը մասնակցում են հետևյալ թիմերը. ՀՊՏՀ Երևան, Արարատի «Արաքս», «Արարատ-Արմենիա» ֆզ, «Թիմ Ագրո», «Լոգիկոն», «Երևան» ՖԱ, «Ալաշկերտ» ֆզ, «Ֆալկոնս» ֆզ:
Նոր մրցաշրջանի առաջին խաղային օրը գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Արարատ-Արմենիա» 12-5 «Թիմ Ագրո»
ՀՊՏՀ Երևան 4-4 Արարատի «Արաքս»
Այաօր կկայանան հետևյալ հանդիպումները.
«Լոգիկոն» — «Երևան» ՖԱ 13:00
«Ալաշկերտ» ֆզ — «Ֆալկոնս» ֆզ 16:30
Բոլոր հանդիպումները կկայանան ՀՖՖ Տեխնիկանան կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: