Դորտմունդի «Բորուսիան» բանակցություններ է վարում հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։
«Բորուսիան» մտադիր է նորվեգացուն նոր պայմանագիր առաջարկել, որով նրա աշխատավարձը կկրկնապատկվի։ Սակայն, ինչպես հաղորդում է Goal-ը, Հոլանդը նոր պայմանագրով հետաքրքրված չէ, նա ցանկանում է թոփ-ակումբ տեղափոխվել, այդ պատճառով էլ կմերժի դորտմունդյան ակումբի ցանկացած առաջարկ։