Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մեր ըմբիշ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ նվաճեց՝ հաղթանակի հասնելով 2 րոպե 66 վայրկյանում։
Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով մարզիչներին ու բժիշկներին։
«Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ անձնական մարզիչներին, հավաքականի մարզիչներին, իմ հոգեբանին, բժիշկներին բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում եղել են իմ կողքին․ շնորհակալ եմ ինձ օգնելու և հավատալու համար»,- գրել է Հարությունյանը։