Մոսկվայի «Լոկոմոտիվը» արգելել է նախկին գլխավոր մարզիչ Մարկո Նիկոլիչին մեկնաբանել ակումբից հեռանալը։ Այս մասին հաղորդում է Eurostavka-ն։
Նշվում է, որ ամենաքիչը մինչև նոյեմբերի սկիզբ սերբ մասնագետն իրավունք չունի պատմել մոսկովյան ակումբից հեռանալու պատճառների մասին։
Առաջիկա ամսում Նիկոլիչի՝ լրագրողների հետ «Լոկոմոտիվից» հեռանալու պատճառների մասին խոսելու դեպքում, NDA-ն (չբարձրաձայնելու մասին համաձայնագիր) պատժամիջոցներ է ենթադրում, համաձայն որոնց, ակումբն իրավունք ունի մարզչի հետ պայմանագիրը վաղաժամ խզելու համար նրան վճարվող փոխհատուցման գումարի մի մասը չվճարել։























































