Մյունխենգլադբախի «Բորուսիայի» և Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Դենիս Զաքարիան կարիերան կարող է շարունակել «Ռոմայում»։
Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է անձամբ հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Մոուրինյոյի նախաձեռնությամբ բանակցությունները կսկսվեն արդեն առաջիկա հունվարին։
24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է հինգ հանդիպման՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։