Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իտալիայի ընտրանու դեմ սպասվելիք խաղի մասին։
«Լավ խաղացինք Եվրո-2020-ում, դրական փորձ ձեռք բերեցինք, դուրս եկանք դժվար խմբից ու հասանք կիսաեզրափակիչ։ Այս թիմը Լուիս Էնրիկեի գլխավորությամբ միշտ մրցունակ է եղել։
Հպարտ ենք, որ հասել ենք այս փուլին, բայց մեզնից ոչ ոք չի ուզում պայքարը կիսաեզրափակչում ավարտել։ Մենք այստեղ ենք զվարճանալու, այս մրցաշարի համը զգալու ու եզրափակիչ դուրս գալու համար։
Լավ խաղացողներ ունենալը ոչինչ չի երաշխավորում, բայց Իտալիայում կան և՛ լավ խաղացողներ, և՛ հիանալի մարզիչ։ Նրանք ամռանը արժանի ձևով դարձան չեմպիոն ու նույն կերպ շարունակում են հանդես գալ։ Ինձ համար մեծ պատիվ է համաշխարհային մակարդակի այնպիսի ֆուտբոլիստների հետ մրցելը, որոնք ունի Իտալիայի հավաքականը»,- Բուսկետսի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։