Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն կարող է տեղափոխվել ԱՊԼ՝ ազատ խաղացողի կարգավիճակով:
Sport1.de-ի հաղորդմամբ, 26-ամյա պաշտպանը առաջարկներ ունի ԱՊԼ-ից, իսկ մյունխենյան թիմի հետ բանակցությունները դանդաղ են ընթանում:
Աղբյուրի հաղորդմամբ, «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ցանկանում է, որպեսզի Զյուլեն մնա, իսկ ակումբի ղեկավարությունը ցանկություն չունի նոր պայմանագիր առաջարկելու:
Ֆուտբոլիստը ցանկանում է ստանալ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ:
























































