Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը Ազգերի լիգայի՝ Բելգիայի հավաքականի դեմ կիսաեզրափակչից առաջ խոսել է հանդիպման մասին։
«Երբ ոչոքիների շարք է սկսվում, կորցնում ես վստահությունդ։ Մենք լավ ավարտեցինք հավաքականների խաղերի նախորդ շրջանն ու պիտի նորովի և դինամիկ ձևով անցնենք գործի հիմա, որպեսզի նորից ձեռք բերենք այդ վստահությունը»,- Վարանի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։
ԱԱ-2022-ի որակավորման փուլում Ֆրանսիայի հավաքականը խմբում 3 հաղթանակ է տարել Ղազախստանի՝ 2-0, Բոսնիայի՝ 1-0 և Ֆինլանդիայի՝ 2-0 դեմ խաղերում, ինչպես նաև խաղացել 3 ոչ-ոքի երկու անգամ Ուկրաինայի՝ 1-1 և մեկ անգամ Բոսնիայի դեմ՝ 1-1։
























































