Բունդեսլիգայի 7-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» ընդունել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։
22-րդ րոպեին մյունխենցիների կազմում հաշիվը բացեց Գորեցկան, բայց 3 րոպե անց Հինտերեգերը հավասարեցրեց հաշիվը։
Հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Կոստիչը գրավեց Նոյերի դարպասը՝ հաղթանակ պարգևելով ֆրանկֆուրտցիներին։