Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի տրանսֆերային իրավունքը:
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, «մեղուների» ղեկավարությունը մտադիր է իրականացնել իսպանացու տրանսֆերը, երբ ակումբից կհեռանա թիմի հարձակման առաջատար Էրլինգ Հոլանդը:
Ըստ աղբյուրի` Ասենսիոն անձամբ դեմ չէ փոխելու ակումբային գրանցումը: Կիսապաշտպանն այնքան էլ գոհ չէ մադրիդյան գրանդում իր ստացած խաղաժամանակից:
«Արքայական ակումբը» պատրաստ է 25-ամյա ֆուտբոլիստից բաժանվել նվազագույնը 50 միլիոն եվրոյի դիմաց: