Սեպտեմբերի 30-ի գիշերը (Երևանի ժամանակով) կայացավ Լիբերտադորեսի գավաթի կիսաեզրափակչի «Բարսելոնա»- «Ֆլամենգո» պատասխան հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց Բրազիլիայի ներկայացուցչի հաղթանակով՝ 2-0 հաշվով:
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Բրունո Էնրիկեն: Առաջին խաղում «Ֆլամենգոն» ևս հաղթել էր 2-0 հաշվով: Եզրափակիչում «Ֆլամենգոն» կխաղա մեկ այլ բրազիլական ակումբի՝ «Պալմեյրասի» հետ։






















































