Չեմպիոնների լիգայի խաղարկության երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 1-0 հաշվով հաղթանակի հասավ Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ։
Հանդիպմանը վնասվածքի պատճառով չմասնակցեց «մեղուների» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Այնուամենայնիվ, 21-ամյա գոլահարն անմասն չմնաց երեկվա խաղի կարևոր իրադարձություններից։
Խաղից առաջ Հոլանդին հանձնվեց ՉԼ նախորդ մրցաշրջանի լավագույն հարձակվողի համար նախատեսված մրցանակը։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մրցաշարում դարձել էր 10 գոլի հեղինակ։
Посмотреть эту публикацию в Instagram
























































