Ղազախստանի առաջնության 22-րդ տուրի շրջանակում «Աստանան» սեփական հարկի տակ ընդունել էր Վարդան Մինասյանի «Տարազին»։
Մայրաքաղաքային ակումբը հաղթեց 3-0 հաշվով․ հանդիպման երկրորդ գոլը 7-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Այս հաղթանակից հետո «Աստանան» 50 միավորով շարունակում է գլխավոր մրցաշարային աղյուսակը։






















































