«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է «Սոչիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3-0); Այդ խաղում հայ ֆուտբոլիստը դարձել է գոլի հեղինակ՝ բացելով հանդիպման հաշիվը։
«Մենք խաղը շատ լավ սկսեցինք, արագ գոլ խփեցինք: Հեռացում, իսկ հետո ևս մեկ հեռացում. դա արդեն դժվար էր: Լավ է, որ կարողացանք խփել առաջին գոլն այդքան շուտ խփել, երկրորդը՝ հակագրոհի շնորհիվ, իսկ երրորդն արդեն, կարելի է ասել, վերջակետ դրեց այս խաղում:
Իմ գո՞լը։ Հիանալի վերահսկեցի գնդակը, Վիկտորն այն ուղարկեց Ջոնին, նա շրջվեց և փոխանցեց ինձ: Մենք Ռեմիի հետ միասին էինք. կար մեկ պաշտպան, և ես որոշեցի կենտրոնով շաորւնակել գրոհը և անմիջապես հարվածեցի ձախ ոտքով:
Երկրորդ խաղակեսում խաղը բարդ էր, բայց մենք առջևում էինք 2-0 հաշվով: Վստահ էինք խաղում: Ընդմիջման ժամանակ մեզ տրվեց հրահանգ, հետևեցինք դրան, և, հետևաբար, ամեն ինչ ստացվեց: Նույնիսկ տասը հոգով խաղալիս մենք ագրեսիվ էինք գործում: Հետևաբար, մեզ հաջողվեց ավելի շատ գոլեր խփել», — ասել է Սպերցյանը «Կրասնոդարի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում:






















































